Առաջին անգամ հնարավոր է եղել լաբորատորիայում արհեստականորեն ստեղծված  արյան կարմիր բջիջները ներարկել մարդուն: Սա արհեստական արյուն ստանալու ճանապարհին առաջին քայլն է:  Ֆրանսիայի Պիեռ եւ Մարի Կյուրիների համալսարանի աշխատակից Լուկ Դուեին գործընկերների հետ հաջողվել է կամավորների ոսկրածուծից  անջատել արյունաստեղծ ցողունային բջիջները, փոխանցում է «Ռուսաստանի ձայնը»:

Արհեստականորն ստեղծված բջիջները հատուկ նշվել են, որից հետո 10 մլրդ բջիջ (մոտ 2մլ արյուն) են ներարկել մարդկային օրգանիզմ:

Հինգ օր անց բջիջների  94-100%-ը  շարունակել է գոյություն ունենալ օրգանիզմում:  Իսկ 26 օր անց մնացել է միայն  41-63%-ը:  Նման կենսունակությունը լիովին համադրելի է  արյան սովորական կարմիր բջիջների կենսունակության հետ, հաղորդում է  New Scientist-ը:

Բացի այդ, արհեստական բջիջներն անվտանգ են (չարորակ բջիջների չեն վերածվում): Փորձարկման ընթացքում ստացված տվյալները թույլ են տալիս հուսալ, որ ապագայում մարդկությունը անսահամանափակ քանակությամբ արյուն ստանալու տեխնոլոգիա կունենա: