Արագածոտնի մարզում, նոյեմբերի 14-ին, ժամը 19։10-ին, ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Ապարան-Սպիտակ ավտոճանապարհին՝ Գեղարոտ գյուղի մոտ, տեղի է ունեցել ավտովթար եւ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ։ Նախնական տվյալներով բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի, 28 SS 801 պետհամարանիշի եւ «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի, 26 UL 206 համարանիշի ավտոմեքենաները։
«Օպել Վեկտրա»-ի վարորդը, Վանաձորի բնակիչ, 48-ամյա Կարեն Սիրադեղյանը մահացել է, իսկ ուղեւորուհին՝ տեղափոխվել Սպիտակի հիվանդանոց։ Վերջինիս անձը հաստատված չէ, քանի որ չկա անձը հաստատող որեւէ փաստաթուղթ։ Ճանապարհային ոստիկանությունը դեպքի վայրում է։


























