Օսլոյի շրջանային դատարանն ահաբեկիչ Անդերս Բերյվիկի գործով դատական առաջին նիստը նշանակել է 2012 թ. ապրիլի 16 -ին:

Ըստ դատավորի` հոգեբանները պետք է Բրեյվիկի վիճակի վերաբերյալ  իրենց եզրակացությունը տան մինչեւ նոյեմբերի 30 -ը, փոխանցում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:

Ըստ «Վզգլյադ» պարբերականի` դատարանն ավելի վաղ որոշել էր  Բրեյվիկի կալանքի ժամկետը երկարաձգել եւս  12  շաբաթով:

Ինչպես տեղեկացրել էր NEWS.am-ը, նորվեգացի «հրաձիգ» ահաբեկիչ Անդերս Բրեյվիկը նոյեմբերի 14-ին առաջին անգամ ներկա է գտնվել դատական բաց նիստին: Նրա հագին սեւ կոստյում եւ երկնագույն փողկապ է եղել: Նա, պատասխանելով դատավորի հարցին, ասել է, որ մեկուսարանում իրեն լավ է զգում:

Բրեյվիկը նույնիսկ դատավորին խորհուրդներ է տվել` ասելով, որ «դա տանջելու ոչ արդյունավետ տարբերակ է եւ առաջարկել է օգտվել Սաուդյան Արաբիայում «Ալ Քաիդայի» անդամների հանդեպ կիրառվող միջոցներից: Այս խոսքերից հետո նրան հեռացրել են դատարանի դահլիճից: