Այսօր` նոյեմբերրի 15-ին, կկայանան Երեւանի նոր քաղաքապետի ընտրությունները: Հիշեցնենք, որ այդ որոշումը կայացվել էր նոյեմբերի 4-ին քաղաքի ավագանու արտահերթ նիստում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը որոշում է կայացրել Երեւանի քաղաքապետի թեկնածու առաջադրել քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանին: Հոկտեմբերի 31-ին ՀՀԿ խորհրդի նիստում Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը առաջադրել էր Տարոն Մարգարյանի թեկնածությունը:

Հիշեցնենք, որ նախկին քաղաքապետ Կարեն Կարապետյանը հոկտեմբերի վերջին հրաժարական տվեց: Քաղաքի ղեկավարի պաշտոնում նրան փոխարինեց առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը: