Բուլղարիայի, Չեխիայի, Հունգարիայի, Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի, Լեհաստանի եւ Ռումինիայի ղեկավարները Բրյուսելում կայացած ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստում  կողմ են արտահայտվել Վրաստանի եվրաինտեգրմանը: Նրանք չորս եվրակոմիսարներին հասցեագրված նամակ են ստորագրել, հայտնում է РБК-ն:

Նրանք առաջարկում են հաշվի առնել Վրաստանի առաջընթացն ու ԵՄ-ի խորհուրդներին հետեւելը եւ կոչ են անում բանակցություններ սկսել Վրաստանի հետ ազատ եւ առանց վիզային ռեժիմի առեւտրի պայմանագիր կապելու հարցի շուրջ: