Թուրքիայում Վանի Արճեշի շրջանով անցնող իրանական պետհամարանիշերով ավտոբուսի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել:
Ինչպես տեղեկացնում է թուրքական Anadolu գործակալությունը, անհայտ համարանիծերով մի մեքենա փորձել է կանգնեցնել ընթացող իրանական ավտոբուսը, սակայն ավտոբուսի վարորդը չի ենթարկվել պահանջին եւ շարունակել է ճանապարհը: Դրանից հետո մեքենայի մեջ գտնվող անձիք սկսել են կրակել ավտոբուսի ուղղությամբ:
Նախնական տեղեկություններով` վիրավորված հիվանդանոց է տեղափոխվել Իրանի 6 քաղաքացի:


























