Երեւանում, նոյեմբերի 14-ին, ժամը 21.30-ին, Խանջյան փողոցում խոշոր ավտովթար է տեղի ունեցել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ «Մերսեդես»  մակնիշի  ավտոմեքենան բախվել է մայթեզրին կայանված «ԳԱԶ-3110» մակնիշի ավտոմեքենային, դուրս եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ վրաերթի ենթարկել երեք երիտասարդի, որից հետո բախվել նույն վայրում կայանված  «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենային:

Երիտասարդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: