«Մանկական Եվրատեսիլ-2011» երաժշտական մրցույթը կվարեն հաղորդավարներ Գոհար Գասպարյանն ու Ավետ Բարսեղյանը: Այդ մասին նոյեմբերի 15-ին կայացած ասուլիսում հայտարարել է «Մանկական եվրատեսիլի պատվիրակության մամուլի քարտուղար Արտակ Վարդանյանը:

Հայկական պատվիրակության ղեկավար գոհար Գասպարյանը նկատել է, թե հաղորդավարների թեկնածությունները քննարկվել են Հեռարձակողների եվրոպական միության հետ: Դիտարկմանը, թե խոսվում էր Գարիկ Մարտիրոսյանի կողմից Եվրատեսիլը վարելու մասին, նա նշել է, թե թեկնածուները շատ են եղել, բայց ընտրություները կանգ է առել նշված անձանց վրա, իսկ մնացածը «ներքին խոհանոց» է:

Նշենք, որ «Մանկական եվրատեսիլ-2011»-ը կայանալու է դեկտեմբերի 2-ին եւ 3-ին Հայաստանում: Մրցույթին մասնակցելու են 14 երկրների պատվիրակություններ, մեկակակն ներկայացուցիչներ Հեռարձակողների եվրոպական միությունից: Մրցույթին կարող են մասնակցել 10-ից 15 տարեկան երեխաներ:

Նշենք, որ Հայաստանը ներկայացնելու է Դալիթան Welcome to Armenia երգով: