Իտալական հակամենաշնորհային կարգավորիչը (Antitrust), որը վերահսկում է շուկան, տուգանել է էլեկտրոնային առևտրի հսկա Amazon-ին 10 միլիոն եվրոյով ոչ պատշաճ առևտրային հնարքների համար: Ինչպես պարզաբանվում է գործակալության կայքում՝ www.amazon.it-ում, ապրանքների լայն տեսականու վրա տարածվում է «պարբերական գնում» տարբերակը՝ «մեկանգամյա գնման» փոխարեն, ինչը սահմանափակում է սպառողի ընտրության իրավունքը։

Փաստացի, այս հնարքը դրդում է հետագա գնումների, նշում են գերատեսչության տեսուչները: Տուգանքը վերաբերում է  Եվրոպայում ընկերությունը ներկայացնող երկու խմբի՝ Լյուքսեմբուրգում տեղակայված Amazon Services Europe-ին և Amazon EU-ին:

Ավելի վաղ կարգավորիչը պարտավորեցրել էր  Amazon-ին փոխարինել «վճարովի արագ առաքում» առաջարկված տարբերակը «երաշխավորված առաքմամբ»։ Բոլոր այն սպառողները, որոնք 2023 թվականին բողոքել են հաճախորդների սպասարկման այս գործելակերպից, փոխհատուցում կստանան, ասվում է գերատեսչության կայքում: