Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը Ռուսաստանի ՆԳՆ քննչկան դեպարտամենտում ցուցմունքներ տալուց հետո, շարունակում է մնալ վկայի կարգավիճակում: Այս մասին լրագրողներին հայտնել է Լուժկովի փաստաբան Հենրի Ռեզնիկը: Ինչը` Լուժկովը, հարցաքննությունից հետո, հեռացել է` չշփվելով լրագրողների հետ:
Նրա փաստաբանը հայտնել է, որ Յուրի Լուժկովը կշարունակի համագործակցել նախաքննության հետ` Մոսկվայի բանկում փողերի յուրացման հետ կապված քրգործի շրջանակներում եւ կարունակի քննիչի հրավերով ներկայանալ հարցաքննություններին: Միաժամանակ Ռեզնիկը, վկայակոչելով նախաքննության գաղտնիքները չհրապարակելու դրույթը, հրաժարվել է մեկնաբանություններ տալ տվյալ քրգործի վերաբերյալ, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:
Հիշեցնենք, որ յուրի Լուժկովը Մոսկվա է վերադարձել նոյեմբերի 9-ին, քանի որ կանչվել է ցուցմունքներ տալու:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հետաքննչական մարմինը քննում է Մոսկվայի բանկի նախկին նախագահ Անդրեյ Բորոդինի եւ նրա տեղակալ Դմիտրի Ակուլինինի դեմ հարուցված քրեական գործը: Նրանք մեղադրվում են հող ձեռք բերելու համար վարկեր տրամադրելու մեջ, որոնք պատկանում են նախկին քաղաքապետի կնոջը` Ելենա Բատուրինային: Ըստ հետաքննության, արդյունքում հսկայական գումարներ հայտնվել են Բատուրինայի անձնական հաշվին:
Բանկի նախկին ղեկավարությունը համաձայն չէ հետաքննության եզրակացությունների հետ: Բորոդինը պնդում է, որ բանկը այդ գումարների դիմաց հող է ստացել, որի արժեքը ավելին է տրված վարկից: Բորոդինը եւ Ակունինը հետախուզման մեջ են եւ գտնվում են Ռուսաստանի սահմաններից դուրս:




























