Տասնյակ երիտասարդ ակտիվիստներ ծեծի են ենթարկվել եւ ձերբակալվել են ոստիկանության կողմից այսօր` նոյեմբերի 15-ին, Բավքում` քաղաքապետարանի շրջակա տարածքում: Նրանք ակցիա էին կազմակերպել` պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին, ովքեր ձերբակալվել էին ապրիլի 2-ի ցույցերին մասնակցելու համար:

Նրանք նաեւ մտադիր էին պահանջել ազատ հավաքների թույլտվություն:

Ադրբեջանական Turan գործակալության հաղորդմամբ, ոստիկանությունը առանձնակի դաժանություն է ցուցաբերել նրանց հանդեպ` ուժ կիրառելով նաեւ մի շարք լրագրողների դեմ: Մասնակիցներին ոտնատակ են տվել եւ դաժանորեն ծեծել: