Հայտնի են դարձել ավտովթարի հետեւանքով Թաթարստանում զոհված հայերի անունները: Նրանք են` Հայաստանի քաղաքացիեր 37-ամյա Կարեն Արմենաջյանը, 45-ամյա Արայիկ Մուխաելյանը, 55-ամյա Մերուժան Գալստյանը, ինչպես նաեւ ՌԴ քաղաքացի 51-ամյա Յուրա Ղալթախչյանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել է, որ Թաթարստանում ավտովթարից Հայաստանի քաղաքացիներ են մահացել: Նոյեմբերի 14-ին, իրար են բախվել մարդատար ավտոմեքենան եւ միկրոավտոբուսը, որի հետեւանքով Հայաստանի 4 քաղաքացիներ են զոհվել: Նախնական տվյալներով, մարդատար մեքենայի վարորդը չի կարողացել կառավարել մեքենան, դուրս է եկել հանդիպակած ուղի եւ բախվել միկրոավտոբուսին:
Մահացել են Chery-ի վարորդն ու երեք ուղեւորները, բոլորն էլ ՀՀ քաղաքացիներ: Միկրոավտոբուսի վարորդն ու 8 ուղեւորները լուրջ վնասվածքներ չեն ստացել:


























