Թուրքիան Սիրիայի դեմ հերթական քայլն է նախապատրաստում։

Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը հայտարարել է, թե Սիրիայի հետ նման լարված հարաբերությունների շարունակման դեպքում Թուրքիան կվերանայի բոլոր այն պայմանագրերը, որով Սիրիային էլեկտրաէներգիա են մատակարարում։