Բաքվում 2011 թ. հունվարի 1-ից նոյեմբերի 12-ն ընկած ժամանակահատվածում տեղի է ունեցել 1150 ավտոպատահար, որի հետեւանքով 288 մարդ մահացել է, 1291-ը` ստացել մարմնական վնասվածքներ: Այդ մասին տեղեկացնում է Trend-ը: Զոհերը հիմնականում տեղի են ունենում վրաերթերի հետեւանքով, երբ անցորդները փողոցն անցնում են չնախատեսված տեղերով:
Հետաքրքիր է, որ թեեւ Հայաստանում ավտովթարների քանակն ավելի մեծ է (Հայաստանի ոստիկանությունը չի հրապարակում առանձին տեղեկատվություն Երեւանի մասով), զոհերը համեմատաբար քիչ են:
Այսպես` ըստ ոստիկանության պաշտոնական կայքէջի` 2010 թ. ընթացքում տեղի են ունեցել 1974 ճանապարհատրանսպորտային պատահար, որի հետեւանքով 294 մարդ է զոհվել: Այսինքն` յուրաքանչյուր 6.7 պատահարին բաժին է ընկնում 1 զոհ, այնինչ Ադրբեջանում 4-ից մեկին: Նշենք, որ 2011 թ. արդյունքների հրապարակումից հետո այս տարբերությունն ավելի կմեծանա, քանի որ ԱՊՊԱ-ի ներդրումից հետո գրանցվող ՃՏՊ-երի քանակը շեշտակի աճել է, ինչը չի անդրադառնում զոհերի քանակի վրա, քանի որ դրանց վիճակագրությունը արհեստականորեն նվազեցնել հնարավոր չէ:




























