Հնդկաստանում պատրաստվում են հարսանեկան տոնակատարությանը, որին մասնակցելու է երկրի բնակչության զգալի մասը:

Հարսանեկան արարողությունը շատ շքեղ է լինելու: Նման հարսանիքներ Հնդկաստանի պատմության մեջ չեն կազմակերպվել եւ ընդհանրապես ամբողջ աշխարհում եւս չեն կազմակերպվել: Հարսանեկան արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի սկզբին Սայֆայ քաղաքում, որին մասնակցելու են հարյուր հազար մարդ: Մասնակիցների թվով այդ հարսանիքը գերազանցում է արքայազն Ուիլիամի եւ Քեյթ Միդլթոնի հարսանեկան արարողությունը եւս:

Ամուսնանալու են 23-ամյա Պրատիկ Յադավը եւ 21-ամյա Ապարնա Բիտան: Նրանք Հնդկաստանի ազդեցիկ եւ հայտնի ընտանիքներից են:

Հարսանիքը կսկսվի դեկտեմբերի 2-ին Սաֆայում եւ կավարտվի դեկտեմբերի 7-ին Ուտար-Պրադեշ-Լակհնայում, որին մասնակցելու են հինգ հարյուր հազար մարդ: Այն մեծ տոնակատարություն է դառնալու տեղաբնիկների համար: