Մոսկովյան մարզի Վիդնովսկի շրջանում շարունակվում ՕՄՕՆ-ի աշխատակիցների գործով դատական գործընթացը, ովքեր մեղադրվում են Մոսկվայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների առեւանգման մեջ: Դատական նիստում ցուցմունք է տվել առեւանգված անձանցից մեկը:

Հիշեցնենք, որ նախաքննության վարկածով, 2009-ի սեպտեմբերին հանցագործ շրջանակներում հայտնի Հակոբ Մելիքսեթյանը կազմակերպել է մարդու առեւանգում` գումար շորթելու նպատակով: Նրան են միացել ՕՄՕՆ-ի նախկին եւ գործող մի քանի աշխատակից, ովքեր սեպտեմբերի 24-ին առեւանգել եւ մեկ ամիս շարունակ իրենց մոտ են պահել տուժողին: Հոկտեմբերի 20-ին առեւանգվածին ազատ են արձակել, իրավապահ մարմինների գործողությունների շնորհիվ: Հատուկ օպերացիան վերջ դրեց Մոսկվայում հայկական սփյուռքի ներկայացուցիչների առեւանգումներին, ինչը տեւում էր 4 տարի:

Մեղադրյալի աթոռին է հայտնվել 7 մարդ: