Հայաստանի ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի այսօրվա հրամանով, ոստիկանության գնդապետ Ռոմա Մկրտումյանը նշանակվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության պետ:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նույն օրը ՀՀ ոստիկանության պետը ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության անձնակազմին ներկայացրել է նորանշանակ գլխավոր վարչության պետին: