Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական (մինչեւ 21 տարեկաններ) հավաքականը 5-րդ հանդիպումն անցկացրեց Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարում: Երեւանում կայացած խաղում Հայաստանի թիմը ոչ ոքի` 0:0 խաղաց Ուելսի ֆուտբոլիստների հետ: Հինգ խաղից հետո Հայաստանը վաստակել է 10 միավոր: Նույնքան միավոր ունի նաեւ Չեխիան, որը չորս հանդիպում է անցկացրել: Չեռնոգորիան հինգ խաղում վաստակել է 9 միավոր:
Տեղադրություն



























