Խաղաղ օվկիանոսում գտնվող Նաուրուի թագավորական պետությունը մեկ շաբաթվա ընթացքում հաջողացրել է երեք նախագահ փոխել:
Ինչպես հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը, նոյեմբերի 15-ին նախագահ Ֆրեդի Փիթչերին, որին երկրի խորհրդարանն անվստահություն է հայտնել, պետության ղեկավարի պաշտոնում փոխարինել է հեռահաղորդակցության նախկին նախարար Սփրեթ Դաբվիդոն:
Նշենք, որ Փիթչերն էլ իր հերթին այդ պաշոտնն էր զբաղեցնում արդեն վեց օր` Մարկուս Սթիվենի հրաժարականից հետո, ով մեղադրվում էր կոռուպցիայի մեջ:




























