«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը և «Ռեալիստների» դաշինքը հանրահավաք են անցկացրելՇառլ Ազնավուրի հրապարակում:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը հայտարարել է, որ տեղի ունեցող  ապօրինի գործընթացները բավարար է, որ ԱԺ ընդդիմությունը նախաձեռնի անվստահություն հայտնելու գործընթաց Նիկոլ Փաշինյանի նկատմամբ:

«Փաշինյանը ֆունդամենտալ հանցագործություն է գործել ՀՀ եւ հայ ժողովրդի նկատմամբ: Բացի այն, որ ընդդիմադիրները պետք է անվստահության գործընթաց սկսեն, նրանք նաեւ պետք է հաջորդ վարչապետի անուն հրապարակեն, որը շատ կարեւոր է լայն կոնսոլիդացիա ապահովելու համար: Եթե այս գործընթացը ընդդիմությունը չի նախաձեռնում, ապա պետք է վայր դնի մանդատները: Շատ կարեւոր է այն փաստը, որ Փաշինյանը այլեւս լեգիտիմ չէ, քանի որ 2021 թվականի ընտրություննեւրից առաջ մեկ այլ բան էր խոստանում, հիմա մեկ այլ բան անում»,-ասաց նա: