The New York Times պարբերականը տեղեկություններ է հաղորդել Google կորպորացիակի գաղտնի լաբորատորիայի մասին, որն արդեն ստացել է Google X անվանումը:
Լաբորատորիայում, ըստ NEWSru.com-ի, մշակվում են բազմաթիվ նորարարական սրաքավորումներ եւ տեխնոլոգիաներ, որոնք, մասնավորապես, թույլ են տալիս համացանցի միջոցով կառավարել կենցաղային տեխնիկան, օգտագործել ռոբոտներին եւ արհեստական բանականությունը, տիեզերք բեռներ փոխադրել վերելակով եւ այլն:
Google X-ի նախագծերի վրա աշխատում են Microsoft-ի, Nokia-ի, Սթենֆորդի համալսարանի եւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները: Նշվում է, որ Google-ի շատ աշխատակիցներ չեն իմացել գաղտնի լաբորատորիայի գոյության մասին:




























