WikiLeaks ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանջն այսօր` նոյեմբերի 15-ին, դիմել է Մեծ Բրիտանիայի գերագույն դատարան, բողոքարկելով իր Շվեդիա արտաքսման վճիռը: Դա վերջին ատյանն է, որն ունակ է պաշտպանել ինտերնետ-լրագրողին շվեդական արդարադատությունից, որը Ասանջը համարում է ծախու:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ասանջը արդեն մեկ անգամ դիմել էր դատարան եւ բողոքարկել իր` Բրիտանիայից Շվեդիա արտաքսման վճիռը, սակայն պարտվել էր: Նա մեղադրվում է բռնաբարության եւ սեռական ոտնձգություններ կատարելու մեջ:
Լոնդոնի Բարձր դատարանի երկու դատավորներ որոշել էին, որ արտաքսման վերաբերյալ արդեն կայացված որոշումը պետք է թողնել ուժի մեջ:
Շվեդիայի իշխանությունները ցանկանում են, որ Ասանջը պատասխան տա մի կնոջ բռնաբարելու, իսկ մյուսի նկատմամբ սեռական ոտնձգություն գործելու մեղադրանքներին:




























