Մասիս խոշորացված համայնքում նոր եկեղեցի է կառուցվում. կանվանակոչվի Սուրբ Ներսես Շնորհալի կաթողիկսի անվամբ։

4.jpeg (156 KB)

Մասիսի Գեղանիստ բնակավայրում մեծ շուքով կազմակերպվել էր կառուցվող եկեղեցու հիմնարկեքի արարողությունը` Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի ձեռամբ։

2.jpeg (123 KB)

«Նույն գյուղի բնակիչների ջանքերով է կառուցվելու եկեղեցին, շուտով Մասիսի Դարբնիկ և Նոր Կյուրին բնակավայրերում ավարտին կհասցվի տասնյակ տարիներով կառուցվող եկեղեցիների շինախատանքը և բնակիչները կունենան իրենց հոգևոր անկյունն ու աղոթքի հավաքատեղին»,- այս մասին ասել է Մասիս խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանը՝ ընդգծելով եկեղեցու դերն ու նշանակությունը հատկապես այս դժնդակ և ճակատագրական օրերին։

3.jpeg (230 KB)

«2020 թվականից սկսած և Հայսստանի շուրջ ծավալվող թշնամու հարձակումներին ու հայկական տարածք թշնամու զորքի ներխուժման փորձերին կարող ենք հայկական ներուժը միավորելով դիմադրել ու մեր ինքնությունը չկորցնել միմիայն եկեղեցու օգնությամբ»,-ասել է Դավիթ Համբարձումյանը՝ դրական գնահատելով Տավուշում սկիզբ առած գյուղերը հայկական պահելու հանրային շարժումը։

5.jpeg (166 KB)