Հանգուցյալ Սթիվ Ջոբսի պաշտոնը կզբաղեցնի Արթուր Լեւինսոնը, որը 2005թ.-ից Apple Inc ընկերության ղեկավարներից մեկն է, հայտնում է  Reuters-ը:

Տնօրենների խորհրդի կազմում է նաեւ Walt Disney ընկերության գործադիր տնօրեններից մեկը` Բոբ Այգերը:
2009թ. հոկտեմբերին Լեւինսոնը, որը միաժամանակ ղեկավար պաշտոններ էր զբաղեցնում Google-ում եւ Apple-ում,  որոշել էր լքել Google-ը` առեւտրային հանձնաժողովի հետաքննությունից հետո, որը այդ երկու պաշտոնների համատեղումը անտեղի էր համարել:

Հիշեցնենք,  Apple ընկերության նախկին ղեկավար Սթիվ Ջոբսը մահացել է հոկտեմբերի սկզբին` 56 տարեկան հասակում: