Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին մայիսի 6-7-ը կայցելի Իրան: Դրա մասին  РИА Новости-ին հայտնել են գործակալությունից։

«Գլխավոր տնօրեն Գրոսսին Իրան կժամանի մայիսի 6-7-ը՝ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների համար»,- ասել է ՄԱԳԱՏԷ-ի ներկայացուցիչը։