Մայիսի 2-ին հանրապետության մարզերի մեծ մասում սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, երեկոյան ժամերին տեղումները կլինեն ինտենսիվ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Օդերեւութաբանները կանխատեսում են հարավարեւելյան քամու ուժգնացում՝ 18-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը ցերեկային ժամերին կշարունակվի։ Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետում», Երեւանում օրվա երկրորդ կեսին սպասվում են անձրեւ եւ ամպրոպ, երեկոյան ժամերին տեղումները կինտենսիվանան։ Ամպրոպի ժամանակ քամու ուժգնությունը կկազմի 17-20 մ/վրկ։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի +14+16, վաղը ցերեկը՝ +26+28։ 

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +17+22,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +17+20,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝+13+15, ցերեկը՝ +23+25,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +13+17, 

Լոռիում գիշերը՝ +5+10, ցերեկը՝ +14+17,

Տավուշում գիշերը՝ +7+12, ցերեկը՝ +17+20,  

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +17+19,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +22+27,

Արարատում գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +27+29, 

Արմավիրում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +26+28, 

Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +17+19,

Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +25+27,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+29,  

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +6+9, ցերեկը՝ +21+23։