Ըստ Պենտագոնի նոր զեկույցի, որը պատրաստվել է երկրի Կոնգրեսի համար, ԱՄՆ-ն իրավունք ունի իրական ռազմական հարվածներով պատասխանել կիբերհարձակումներին:
Փորձագետները այդ զեկույցը գնահատել են իբրեւ «Վաշինգտոնի առավել քան հստակ հայտարարություն կիբերքաղաքականության վերաբերյալ»: Համաձայն փաստաթղթի` ԱՄՆ-ն կիբերհարձակման պարագայում իրեն իրավունք կվերապահի օգտագործել բոլոր հնարավոր տարբերակները` դիվանագիտական, տեղեկատվական, ռազմական եւ տնտեսական, եւ դա անհրաժեշտ է ազգի, դաշնակիցների եւ գործընկերների, ինչպես նաեւ ԱՄՆ-ի շահերի պաշտպանության համար:
Փաստաթղթում նշվում է, որ նախքան ուժ կիրառելը, Պենտագոնը կփորձի կշռադատել մնացած բոլոր տարբերակները եւ ստանալ միջազգային հանրության աջակցությունը:
Վերջին տարիներին ամերիկյան համակարգչային ցանցերի վրա կատարվող կիբերհարձակումները հաճախացել են, ընդ որում` ԱՄՆ պաշտպանական գերատեսչության կայքը եւ համակարգչային ցանցը մշտական թիրախ են: ԱՄՆ պաշտպության ոլորտում հաքերների հասցրած վնասը գնահատվում է մետ մեկ տրիլիոն դոլար, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:




























