Ադրբեջանի զորամասերում մեկնարկել են զինապարտների հետ հերթական հավաքները, որոնց շրջանակում կկատարվեն տարաբնույթ առաջադրանքներ՝ զինապարտների մարտական ​​պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ուսումնական հավաքների հիմնական նպատակն է կատարելագործել մարտական ​​հմտությունները, որակավորումներն ու փորձը, ինչպես նաև տիրապետել ժամանակակից սպառազինության և ռազմական տեխնիկայի շահագործման կանոններին։