Լոռիի մարզում, Օձուն գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցու մեկուկես հազարամյակ կանգուն մնացած կոթողին սպառնում է փլուզումը:
«Հովհաննես Իմաստասեր Կաթողիկոս Օձնեցի» հիմնադրամի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ անողոք ժամանակի եւ մարդկանց բարբարոս վերաբերմունքի պատճառով լրջորեն վնասվել են եկեղեցու ձեղունը, որմերը եւ հիմքը:
Հոկտեմբերի 18-ին, հիմնադրամը ՀՀ մշակույթի նախարարության հետ ստորագրել է սրբավայրի վերականգնման վերաբերյալ հուշագիր: Այժմ հիմնադրամը սպասում է շինարարական-վերականգնողական ընկերության ընտրության մրցույթի արդյունքներին:
Հիմնադրամը հանձն է առել ֆինանսավորել վերականգնողական աշխատանքները, որոնք կտեւեն շուրջ 3 տարի:
Օձունի վանքը, որը խորհրդային տարիներին վերածվել էր հացահատկի պահեստի, ապրում է մոտալուտ վերածննդի հույսով:
Հիմնադրամի մամուլի ծառայությունը վանքի պատմության եւ ապագայի մասին պատրաստել է տեսանյութ:











