«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում դոլարը մտել է թուլացման փուլ: Այսօր` նոյեմբերի 16-ին ամերիկյան դոլարի միջին փոխարժեքը բորսայում կազմել է 385.03 դրամ` երեկվա փոխարժեքին զիջելով 0.42 կետով: Ընդ որում` առեւտրային նստաշրջանի ընթացքում դոլարը սկսել է անշեղորեն էժանանալ: Այսպես` առեւտրային նստաշրջանը սկսվել է 1դոլար/385.5 դրամ փոխարժեքով, փակվել 1դոլար/384.75-ով:

Ընդհանուր առմամբ, բորսայում վաճառվել է 4.6 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքն իրականացվում է 384-386 դրամի սահմաններում: