Ռուսաստանի Սվերդլովսկի մարզում մոտ 74 հազար մարդ մնացել է առանց էլեկտրականության ձյան պատճառով, տեղեկացրել է մարզի դատախազությունը։

Գերատեսչությունը նշել է, որ վերահսկողության տակ է վերցրել մարզի բնակիչների կոմունալ ռեսուրսների վերականգնման վերահսկողությունը։

Ներկա պահին առկա տեղեկություններով՝ բարդ եղանակային պայմանների պատճառով տեղի են ունեցել էլեկտրահաղորդման խափանումներ, ինչի հետեւանքով դադարեցվել է սպառողների էլեկտրամատակարարումը 24 բնակավայրերում (մոտ 74 հազար մարդ), այդ թվում Դեգտյարսկ, Ռեւդա, Պոլեւսկոյ, Պերվոուրալսկ, Նովոուրալսկ, Սիսերտ քաղաքները, Գորնի Շչիտ ավանը Եկատերինբուրգի Չկալովի վարչական շրջանում։

Բացի այդ, մի շարք տարածքներում դադարեցվել են նաեւ ջրամատակարարումը եւ ջեռուցումը։