Հասարակական տրանսպորտի ոլորտում օրական 75 հազ. դոլարից ավելի հասույթ է ստացվում, որի մոտ կեսը ստվերում է: Այդ մասին այսօր`նոյեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Սպառողների ասոցիացիայի նախագահ Արմեն Պողոսյանը: Ավելին` նրա կարծիքով ամենաշատ ստվեր հենց այս դաշտում է:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը բյուջետային քննարկումների ընթացքում հանրությանն ու մասնագետներին խնդրել էր նշել, թե հատկապես որ ոլորտներում է ստվերը` հարկային պլանի ավելացված 101 մլրդ դրամը 2012 թ. ապահովելու համար: Ա. Պողոսյանի այս հայտարարությունը կարելի է նաեւ համարել հուշում ՊԵԿ նախագահին:
Նշենք, որ ավտոտրանսպորտային գործունեությունը Հայաստանում հարկվում է հաստատագրված հարկերով: Միկրոավտոբուսի (17 նստատեղ) հաստատագրված ամսական վճարը կազմում է մոտ 44 հազ. դրամ:



























