Ս․թ․ ապրիլի 27-ին Պարոնյան 16/2 հասցեում գտնվող Հայաստանի բլոկչեյն էմբասիում տեղի է ունեցել արդեն 6-րդ Fastex Meetup տեղեկատվական հանդիպումը, որի մասնակիցներն այս անգամ  դեռահասներ էին։

Ինտերակտիվ և հետաքրքիր հարցուպատասխանի ընթացքում մասնակիցները բացահայտել են արհեստական բանականության հնարավորությունները, ծանոթացել են Dream Factory-ի մի շարք տեխնիկական լուծումներին։

Հանդիպմանը ելույթներով հանդես են եկել Dream Factory վաճառքի բաժնի ղեկավար Մերի Գրիգորյանը և վաճառքի բաժնի մասնագետ Արտյոմ Օգանյանը։ Վերջիններս անդրադարձել են Dream Factory-ում գործունեություն սկսելու, ինչպես նաև  արհեստական բանականությամբ աշխատող օգնական գործարկելու հնարավորությանը։ Խոսնակներ Տոմա Դադայանը, Նոնա Անդրեասյանը և Լիանա Թադևոսյանը խոսել են Cerebrum Intellectus-ում բիզնեսի առաջին քայլերից, անդրադարձել վաճառք իրականացնելու առանձնահատկություններին  և «Արվեստը և  NFT-ն որպես վաճառքի հնարավորություն»  թեմային։ Հանդիպման երկրորդ մասում պատանիները կիսվել են իրենց պատկերացումներով և ստացել գիտելիքներ՝ ապագա «բիզնես նախագծերը» կյանքի կոչելու և դրանք  արհեստական բանականության շնորհիվ տեղայնացնելու վերաբերյալ։

Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է, հաջորդները բաց չթողնելու համար անհրաժեշտ է հետևել Fastex Armenia և ftnft.am պաշտոնական էջերին։

383A3902.JPG (137 KB)

383A3932.JPG (115 KB)

383A3938.JPG (143 KB)

383A3958.JPG (126 KB)

383A3978.JPG (160 KB)

383A4020.JPG (137 KB)

383A4103.JPG (118 KB)

383A4122.JPG (145 KB)