ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, Կանբերրայում հանդես գալով մամուլի ասուլիսում, եվրագոտու որոշ առաջնորդների մեղադրել է «քաղաքական կամքի» պակասի մեջ, ինչը հանգեցնում է եվրագոտում ճգնաժամի խորացմանը:
Նա կարծիք է հայտնել, որ համաշխարհային շուկայում անկարգությունները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Եվրոպան չի սկսել գործել պարտքային ճգնաժամի դեմ պայքարի կոնկրետ պլանի համաձայն:
Ինչպես հաղորդում է Reuters-ը, Բարաք Օբաման գովել է Նիկոլա Սարկոզիին եւ Անգելա Մերկելին` ներդրած ջանքերի համար, իսկ Եվրոպայի մյուս երկրներին քննադատել է:
Նշենք, որ այսօր եվրոն արժեզրկվել է դոլարի եւ ճապոնական իենի նկատմամբ:




























