Արդյունաբերության զարգացման նոր ծրագիրը, որի մասին բարձրաձայնել է երկրի նախագահը, պետք է ժամանակին ներկայացվի հասարակությունը: Այս մասին, այսօր` նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում բրիֆինգի ժամանակ հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:

Հիշեցնենք, որ մի քանի օր առաջ, Արդյունաբերողների ու գործարարների միության համագումարի ժամանակ, Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ շուտով հասարակությանը կներկայացվի արդյունաբերության զարգացման նոր ծրագիրը, որը շատ կարեւոր է երկրի տնտեսության համար:

Այսօր Տիգրան Սարգսյանը նշեց, որ այդ ծրագրի մանրամասները բացահայտելը դեռ շուտ է, սակայն սահմանված ժամանակին այն անպայման կներկայացվի հասարակության ուշադրությանը:

«Ինչ վերաբերում է դրա ճյուղային ուղղություններին, ապա այն համապատասխանում է տնտեսության ճյուղային առաջնահերություններին»,- ընդգծեց նա: