Հայաստանի նախագահը հստակ ձեւակերպեց ՀՀԿ-ի մոտեցումը գործարար-պատգամավորների վերաբերյալ: Այս մասին նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում լրագրողներին ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը. «Մենք քայլ առ քայլ իրականացնելու ենք այն նորմը, որ ամրագրված է Սահմանադրությամբ, եւ պետք է իրավական մեխանիզմներ ստեղծենք, որպեսզի պատգամավորները չզբաղվեն բիզնեսով: Դրա համար օրենսդրական այնպիսի մեխանիզմներ են ընդունվել, ինչպիսիք են եկամուտների հայտարարագրումը, նաեւ էթիկայի հանձնաժողովի ձեւավորումը»,-ասել է վարչապետը:
Պատասխանելով հարցին, թե նշանակո՞ւմ է արդյոք, որ հաջորդ գումարման Ազգային ժողովում այլեւս ՀՀԿ-ից գործարարներ չեն լինի, վարչապետն ասաց. «Սա մեր կողմից ընդունված Սահմանադրության եւ օրենքների պահանջն է»:



























