Մինչեւ այս տարեվերջ, Հայաստանի հանրապետական կուսակցությունը համագումար չի հրավիրի: Այս մասին այսօր` նոյեմբերի 16-ին, ԱԺ-ում լրագրողներին հայտնել է երկրի վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, մինչ տարեվերջ կուսակցական միջոցառումներ կիրականացվեն` նվիրված տնտեսական խնդիրներին:

«Դրանց ձեւաչափն անպայման հրապարակային կլինի, որպեսզի հասարակությունը տեղյակ լինի, թե մենք ինչ ծրագրեր ենք քննարկում ու պատրաստում: Ինչպես ՀՀԿ-ի առաջին տնտեսական ֆորումի ժամանակ, մենք մեր գործունեության վերաբերյալ զեկույց կներկայացնենք»,- հայտարարել է վարչապետը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի  վերջին տեղի ունեցած ֆորումի ժամանակ տվյալներ էին ներկայացվել կառավարության վերջին 3 տարիների գործունեության վերաբերյալ: