Սվետլանա Իվաննիկովան լքել է LiveJournal Russia-ի ղեկավարի պաշտոնը. նրան կփոխարինի Իլյա Դրոնովը: Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն:
Բացի այդ, ընկերություն է վերադառնում Անտոն Նոսիկը, ով կկատարի LiveJournal Russia-ին պատկանող SUP Media ընկերության մեդիա-տնօրենի պարտականությունները:
Իլյա Դրոնովը LiveJournal է եկել 2007-ի փետրվարին որպես ինտերֆեյսի գծով մասնագետ, իսկ 2008-ի դեկտեմբերից զբաղեցնում է արտադրանքի զարգացման գծով տնօրենի պաշտոնը:
Սվետլանա Իվաննիկովան, ով LiveJournal-ի ռուսական մասնաճյուղը ղեկավարել է 2010-ի հունիսից, լքում է ընկերությունը եւ կզբաղվի սեփական բիզնեսով:
Նոսիկը նոր պաշտոնում կհամակարգի SUP Media-ի մեդիա նախագծերի, այդ թվում LiveJournal-ի զարգացումը:
Իլյա Դրոնովը կպատասխանի ծառայության տեխնիկական եւ ռազմավարական զարգացման, ինչպես նաեւ մարկետինգի եւ մոնետիզացիայի համար:



























