ՌԴ Պետդումայի պատգամավոր Աշոտ Եղիազարյանը, ով իր պատիվն եւ արժանապատվությունը պաշտպանելու հայցով դիմել է ամերիկյան դատարան, միջնորդել է, որ պատասխանող կողմին` ԱՄՆ քաղաքացի Պյոտր Զալմաեւին եւ նրա փաստաբաններին արգելվի գործի հետ առնչություն չունեցող հարցեր բարձրացնել, որոնք, մասնավորապես, վերաբերում են իր գործարար համբավին:
«Զալմաեւին պետք է արգելվի Եղիազարյանին հարցեր տալ տարիներ առաջ Ռուսաստանում կամ ինչ-որ տեղ արտասահմանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, որոնք կապ չունեն հայցի հետ»,- ասված է փաստաթղթում:
Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, քննության վարկածով Եղիազարյանը իր ընկեր Միխայիլ Անանեւից 18 միլիոն դոլար յուրացրել: Նա մի քանի այլ խարդախություններ էլ է կատարել եւ ընդհանուր հաշվով 1,5 մլրդ ռուբլի վերցրել տարբեր անձանցից:




























