Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր` նոյեմբերի 16-ին, հեռախոսազրուց է ունեցել Իրանի իսլամական հանրապետության նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հետ:
Նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ երկու երկրների ղեկավարները քննարկել են Իրանի նախագահի՝ Հայաստան կատարելիք այցին վերաբերող հարցեր:
Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի եւ Իրանի նախագահները զրուցել են նաեւ երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցերի շուրջ, մասնավորապես՝ մտքեր փոխանակել ենթակառուցվածքային եւ ընթացիկ տնտեսական ծրագրերի վերաբերյալ:




























