Ադրբեջանում պարբերաբար ուժգնանում է ճնշումը. Բռնություններ են կիրառվում ընդիմության, հասարակական գործիչների եւ լրագրողների դեմ։ Այդ մասին նշված է Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության զեկույցում, որտեղ  նաեւ կոչ է արվում համաշխարհային հանրությանը ուշադրություն դարձնել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման բազմաթիվ դեպքերի վրա։

Ադրբեջանում իրավունքների եւ ազատությունների իրավիճակին նվիրված փաստաթղթում, Amnesty International-ը նշում է , որ Ադրբեջանում մարտյան բողոքի ակցիաները դաժանորեն ճնշվել էին։ Այն ժամանակ 17 բանտարկվածները միջազգային իրավապաշտպանների կողմից ճանաչվել են որպես խղճի կալանավորներ։

Զրույցում քննադատվել է նաեւ իշխանության կողմից  Բաքվի կենտրոնում բողոքի ակցիաների արգելումը։