Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության գիտնականները կրկին լույսի արագությունը գերազանցող արագություն են ստացել:
Ինչպես հաղորդում է Vesti.ru-ն, հերթական փորձի ժամանակ, նեյտրինոյի փունջը 730 կմ տարածությունն անցել է 57 նանովայրկյան ավելի արագ, քան լույսի արագությունն է, նշում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Նոր փորձում արդյունքի հավաստիության աստիճանը մնացել է նույն մակարդակի` 6 ստանդարտ շեղում: Բացահայտման մասին խոսելու համար, գիտնականներին բավարար է ստանալ 5 ստանդարտ շեղում:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Միջուկային հետազոտությունների եվրոպական կազմակերպության (CERN) գիտնականների խումբը ցնցել է երկիրը. OPERA գիտական փորձի ժամանակ նրանք արել են անհնարինը, մասնիկը այնպիսի արագության են հասցրել, որը գերազանցում է լույսի արագությունը: Նեյտրինոն 1.4կմ տարածությունը անցել է 60 նվ ավելի կարճ ժամանակում, քան լույսն իր 299792458 մետր/վրկ արագությամբ:
Ինչպես գրում է Cnews-ը, փորձն արվել է CERN-ի` Շվեյցարիայում գտնվող արագացուցիչում: Փորձն այնքան ցնցող է, որ գիտնականներն անգամ չեն բացառել սխալվելու հնարավորությունը: Փորձի արդյունքները, եթե հաստատվեն ապագայում, «ժամանակակից» ֆիզիկան գլխիվայր կշրջեն:




























