Իսրայելական «Էմեկ» հիվանդանոցում լույս աշխարհ է եկել փոքրիկ Շիրելը, ով բեղմնավորվել է դեռ 1993թ-ին: Նա Օրիթ Կոտեր Կոհենի երրորդ դուստրն է եւ ունի երկու «կրտսեր» քույր` 14 եւ 16 տարեկան, հաղորդում է MIGnews.com-ը:
«Դեռ վաղ տարիքից գիտեի, որ առողջական խնդիրներ ունեմ, որոնք կարող են խանգարել բեղմնավորմանը»,-պատմում է Օրիթը: Ամուսնությունից մեկ տարի անց նա բուժման կուրս է ընդունել անպտղության դեմ, որի ժամանակ նրանից վերցվել է մի քանի ձվաբջիջ: Արհեստական բեղմնավորման փորձերն անհաջող են եղել, սակայն մի քանի տարի անց կինը հղիացել է բնական ճանապարհով եւ երկու տարվա տարբերությամբ ծնվել են աղջիկները: Սակայն ամուսինը հետո ցանկացել է, որպեսզի ունենան նաեւ երրորդ երեխան:
2005 թ-ին Օրիթը նորից բուժումներ է ընդունել. 1993թ. վերցված սառեցված ձվաբջիջներով արհեստական բեղմնավորման փորձերը կրկին անհաջող են եղել: Դրանցից մնացել է միայն մեկը եւ, ահա, հինգ տարի անց Կոհենը որոշել է օգտագործել նաեւ այն եւ ...արդյունքում ծնվել է Շիրելը:




























