ԱՄՆ-ի ոստիկանությունը  ձերբակալել է Սպիտակ տան շրջակայքում կրակոցներ արձակելու մեջ մեղադրվողներից մեկին` Օսկար Օրտեգա-Էրնանդեսին: Ինչպես պարզվել էր նախաքննության ընթացքում, կրակողները երկու հոգի էն եղել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին ոստիկանները Սպիտակ տան շրջակայքում նկատել են բարձր արագությամբ ընթացող երկու ավտոմեքենաներ, որոնց ուղեւերները կրակում էին միմյանց վրա: Հետագայում փամփուշտների հետքերը հայտնաբերվել էին Սպիտակ տան դիմաց: Սկսվել էր հետապնդումը: Ոստիկանները գտել էին մեքենաներից մեկը, որում հայտնաբերվել էին Կալաշնիկովի ինքնաձիգ եւ հանցագործների անձնական իրերը: Սակայն հանցագործները հասցրել էին փախչել:

Հենց այդ հանցանշաններն էլ ոստիկաններին  հետքի վրա են դուրս բերել: Հետաքննությանը միացել է ամերիկյան հետախուզական ծառայությունը: Դրա աշխատակիցները փնտրում են երկրորդ հանցագործին:

Ինչպես պատմել են ոստիկանությունում, կասկածյալի մարմնի վրա կան մի քանի բավականին մեծ դաջվածքներ, այդ թվում` «Իսրայել» բառը, հաղորդում է «Ռուսաստան - 24» հեռուստաալիքը: