Կոտայքի մարզում, նոյեմբերի 16-ին, ժամը 01.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ սննդային թունավորումով իրենց մոտ են տեղափոխվել Աբովյան քաղաքի 3 բնակիչ:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նրանք թունավորվել են տանը՝ ապխտած միս ուտելու հետեւանքով:
Կատարվում է նախաքննություն:




























