Ոսկետափ-Արարատ ճանապարհի 8-րդ կմ-ին, այսօր` նոյեմբերի 17-ին, ժամը 00.05-ի սահմաններում, BMW մակնիշի ավտոմեքենան է բախվել ճամփեզրի հենասյանը:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: