Իրանում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, որի ընթացքում Մեջլիսի մնացած 45 տեղերի համար կպայքարեն 90 թեկնածուներ, հայտնում է Tasnim-ը։

Ընտրություններ են ընթանում 22 ընտրատարածքներում, որտեղ մարտի 1-ին կայացած ընտրությունների առաջին փուլում թեկնածուները չեն կարողացել մեծամասնություն ստանալ։

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին քվեարկել է ընտրատեղամասերի բացումից անմիջապես հետո՝ ասելով, որ ընտրությունների երկրորդ փուլը նույնքան կարևոր է, որքան առաջինը, և ընտրությունների անցկացումը բոլոր իրանցիների «ազգային պարտքն է»:

Ընտրությունների երկրորդ փուլն ընթանում է 15 ընտրատարածքներում, այդ թվում՝ Թեհրանում, որտեղ մրցում են 32 թեկնածուներ։

Մարտի 1-ի ընտրություններում Իրանի Մեջլիսի 290 տեղի համար պայքարում էին ավելի քան 15 հազար թեկնածուներ։