ՌԴ-ում ձերբակալվել է նախկին պատգամավոր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տիգրան Ուրիխանյանը։ Այս մասին  NEWS.am-ին հայտնեց ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը: 

Նա նշեց, որ Տիգրան Ուրիխանյանի նկատմամբ հետախուզում էր հարուցվել  ՀՀ ՔՕ 442 հոդվածի հատկանիշներով` այն է պաշտոնատար անձի կողմից ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելը: