Ինտերնետում ծանոթություններ հաստատելիս գործնականում բոլոր կայքերի այցելուները ստում են, ընդ որում այդ սուտը միատեսակ է: Ճիշտ է` տղամարդիկ եւ կանայք ստում են տարբեր բաների մասին, կանայք արտաքին տեսքի, տղամարդիկ` դրամապանակի պարունակության: Այսպիսի արդյունքներ են ստացվել ծանոթությունների կայքերի հազար օգտվողների շրջանում անցկացված հարցումների արդյունքում:

Կանանց ավելի բնորոշ է բարեփոխել իրենց մարմնի բարեմասնությունները, մեծացնել կրծքի չափը, նաեւ գլուխ գովալ հայտնի մարդկանց հետ իրենց ծանոթության մասին, քանի որ, ըստ իրենց, դա իրենց հրապուրիչ է դարձնում, գրում է «INFOX.ru»-ն:

Հայտնի մարդկանց հետ ծանոթությամբ սիրում են գլուխ գովալ նաեւ տղամարդիկ, նրանք նաեւ հակված են թաքցնել տարիքը, հասակը եւ քաշը: Բայց հարցվածների 40 տոկոսը խոստովանել է, որ ստել է դրամապանակի պարունակության մասին: Նույնն արել են հարցված կանանց 33 տոկոսը:

Բայց ամենաուշագրավն այն է, որ իրենց տվյալները կեղծողները հաճախ հակված են հավատալու ուրիշների պրոֆիլների տվյալներին: