Ադրբեջանի իշխանությունները շարունակում են ֆարսը, եւ այդ ֆարսի շրջանակում երկարացրել են ադրբեջանական գերության մեջ գտնվող Արկադի Ղուկասյանի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախկին նախագահի ձերբակալման ժամկետը։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, «Բինաղադինի շրջանային դատարանում դիտարկվել են միջնորդությունը եւ նախնական քննություն իրականացնող դատախազի առաջարկը։

Առաջարկվել է խափանման միջոցը երկարացնել եւս մի քանի ամսով, ինչը փաստարկվել է  խոշոր քրեական գործի նախնական քննության շարունակմամբ։

Դատարանը բավարարել է միջնորդությունն ու առաջարկը։

Որոշման համաձայն՝ Ա.Ղուկասյանին կալանքի տակ պահելու ժամկետը երկարացվել է 5 ամսով»։

Բացի այդ, դատարանն ստացել է առաջարկ եւս մեկ բարձրաստիճան գերու ձերբակալման ժամկետը երկարացնելու մասին, նրա անունը չի նշվում։